Եվրամիության անդամ երկրների առաջնորդները հոկտեմբերի 1-2-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության հարցը:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը: Նրա խոսքով՝ ԵՄ առաջնորդները կքննարկեն Ալեքսեյ Նավալնիի, Բելառուսի և ԼՂ հակամարտության հետ կապված հարցերը:

Հիշեցնենք, որ այսօր Արցախում տիրող իրավիճակի շուրջ քննարկումներ են տեղի ունենալու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

ԼՂ հակամարտության շուրջ տիրող զարգացումներն այսօր ավելի վաղ քննարկվել են ԵԱՀԿ Մշտական խորհրդի 57 անդամ երկրների ներկայացուցիչների կողմից՝ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել