Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը ադրբեջանական բանակի հարվածների հետևանքով Մարտունիի զորամասի ամբողջությամբ շարքից դուրս գալու մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՊԲ հաղորդագրությունը. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի տարածած տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանական բանակի հարվածների հետևանքով Մարտունիի զորամասը լրիվությամբ շարքից հանվել է բացարձակ ապատեղեկատվություն է և իրականությանը չի համապատասխանում: ՊԲ բոլոր զորամասերը շարունակում են մնալ շարքում և իրենց հստակ գործողություններով կործանիչ հարվածներ հասցնում նախահարձակ հակառակորդին»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել