«Հրապարակ» թերթը գրում է. ««Եթե Հայաստանում ռազմական դրություն չհայտարարվեր, հնարավոր չէր լինի զորահավաք իրականացնել՝ դրա համար իրավական ռեժիմ է հարկավոր»,- ասաց Էդմոն Մարուքյանը։ Հայաստանում անկախությունից ի վեր առաջին անգամ է ռազմական դրություն հայտարարվում, նույնիսկ ապրիլյանի օրերին ռազմական դրություն չհայտարարվեց, իսկ 90-ականներին առանձին տարածքներում ժամանակավոր արտակարգ դրություն է մտցվել։

«Ապրիլյանից մի քանի անգամ բարձր մակարդակի պատերազմ է այսօր։ Մենք կարող էինք կամավորական հավաքներ սկսել, ինչպես ապրիլյանի ժամանակ, բայց պետական կանոնակարգման իմաստով կարևորում եմ զորահավաքը և գործի ռազմական պլանը»,- ասում է Մարուքյանը։

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասում է. «Եթե այդպիսի քայլեր արված լինեին 2016-ին, մենք այլ պատկեր կունենայինք»։ Ինչպիսի՞։ «Դա նշանակում է, որ պետությունն ընդունում է մարտը և ինքը պետք է հասցնի վերջակետին։ Դուք հիմա ինձ ստիպում եք, որ ասեմ՝ ապրիլյանի վերջակետն ինչով ավարտվեց, ես  դա կասեմ, որովհետև, այ, սա ակնառու դարձրեց վերջակետի չօգտագործված հնարավորությունները, և զեկույցում դա արձանագրված է»»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 29.09.20թ համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել