Ռուսական օգնությունը հայկական կողմին տեղ է հասնում Իրանով, իսկ իսրայելական օգնությունը Ադրբեջանին` Վրաստանի սահմանով: Փաստացի ստացվում է, որ էս պահին, ի դեմս Իսրայելի և Թուրքիայի, արևմտյան ուժերը կռվում են հայ զինվորի դեմ, դրան էլ գումարում ենք Վրաստանի լատենտ աջակցությունը թշնամուն, և սրանով ամեն ինչ ասված է: Մեզ, ի տարբերություն թշնամու, օգնում է ՌԴ-ն, որին էլ վրացիք չեն թողնում իրանց տարածքով զենք մատակարարել, ու էս մարդիկ ստիված Իրանով են զենք բերում` երկարացնելով թե՛ զենքի մատակարարման ժամանակահատվածը, թե՛ քչացնելով քանակը:

Հիմա հարցը հետևյալն է․ ինչո՞ւ է Վրաստանը Իսրայելին թույլատրում զենք բերել ադրբեջանական ուժերին և խոչընդոտում մեր զենքի մատակարարմանը: Վերջապես ո՞վ է Հայաստանի իրական բարեկամը՝ Արևմո՞ւտքը, որն իր սատելիտներով օգնում է թշնամուն, թե՞ ՌԴ-ն, որի շուրջ փողով հաչում են արևմուտքի տեղական գործակալները:

Հ.Գ. Ի դեպ, ասվածի ողջ ապացուցողական բազան կա քարտեզներով, երթուղիներով և ինքնաթիռների մոդելներով, իսկ պատերազմից հետո՝ նաև զենքերի քանակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել