Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի արյան կետին անհրաժեշտ են կամավոր դոնորներ արյան պաշարները համալրելու համար։

Ցանկացողները պետք է լրացնեն հետևյալ հարցաթերթիկը, եւ համապատասխանելու դեպքում նրանց հետ կկապվեն՝ Արյան դոնորության հարցաթերթիկ:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ դոնորական արյուն է հնարավոր հանձնել մի շարք մարզային ԲԿ-ներում, մասնավորապես՝ Արմավիրի մարզային ԱՓԿ-ում, Լոռու մարզային ԱՓԿ-ում, Գյումրու ԱՓԿ-ում, Սյունիքի մարզային ԱՓԿ-ում եւ Հրազդանի մարզային ԱՓԿ-ում:

Երեւանում դոնորական արյուն են հավաքագրում ՊՐՈՖԵՍՈՐ Ռ.Հ. ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ եւ «ԱՍՏՂԻԿ» ԲԿ-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել