Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը ներկայացրել է մարզերում հասցեներ, որտեղ բնակիչները կարող են արյուն հանձնել:
Արմավիրի մարզային ԱՓԿ` ք. Արմավիր, Մ. Հերացու 10,
հեռ. 0237-2-06-72
Լոռու մարզային ԱՓԿ՝ ք. Վանաձոր, Գ. Նժդեհի 2/42
հեռ. 0322- 4-30-53
Գյումրիի ԱՓԿ՝ ք. Գյումրի, Մազմանյան 3ա,
հեռ. 0312-5-93-15
Սյունիքի մարզային ԱՓԿ՝ ք. Գորիս, Օրբելյանների 5,
հեռ. 0284-2-20-00
Հրազդանի մարզային ԱՓԿ՝ ք.Հրազդան, Ղուկասյան 40,
հեռ. 0223-2-33-91
Նշենք, որ արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ էր արել կամավոր դոնորության. «Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում արյուն հանձնելու համար դիմել միայն «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ կամ արյան բանկի մարզային կառույցներ:
Լրացուցիչ հայտնում ենք, որ արյան խումբն ու ռեզուս պատկանելությունը նշանակություն չունեն»:
ՈՎ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԴՈՆՈՐ՝ այստեղ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։



