Բաց նամակ հայկական բջջային օպերատորներին (2016-ին փորձեցի, ստացվեց, հուսամ` հիմա էլ)
Հարգելի օպերատորներ,
Վստահ չեմ, որ դուք էս ամեն ինչը չգիտեք, ու վստահ չեմ, որ պետք ա մի օր էլ անցնի, նոր դուք արձագանքեք, վստահ չեմ, որ կարիք կար սպասել ՖԲ բաց նամակներին կամ խնդրանքներին, ԲԱՅՑ․․․
Վիճակն այնպիսին է, որ ամեն մեկս մեր կողմից տրված սահմանը պետք է պաշտպանենք, դուք էլ բացառություն չեք: Խնդրում եմ՝ շատ արագ ինքնակազմակերպվեք և բոլորով միաբերան, դուրս եկած մրցակցությունից ու հանուն հայրենիքի, անջատեք մեր մյուս սուրբ հայրենի գնացող ռոումինգները:
Դա հիմա շատ կարևոր է ու շատերին շատ պետքական: Գիտեք, որ ծնողները փող չեն ափսոսա, որ իրանց զինվորների մասին բան իմանան, բայց չարժե իրենց հուզմունքի վրա մի օրում միլիոններ աշխատել, էդ միլիոնները հաստատ հանգիստ չեն մարսվելու, ՍՏՈՊ տվեք փող աշխատելուն, դեռ լիքը շանս կունենաք:
Հայտարարեք ռոումինգը անջատելու մասին: