Արցախի Հանրապետության նախագահի կարգադրությամբ պետական մարմինների թիկունքային աշխատանքները ԱՀ պաշտպանության բանակի հետ համադրելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Օպերատիվ շտաբում ընդգրկված են գյուղատնտեսության, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, տարածքային կառավարման և զարգացման նախարարները, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել