News.am-ը գրում է․

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտադիր է հեռախոսազրույցներ ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ, որպեսզի կոչ անի նրանց անհապաղ դադարեցնել կրակը։ Այս մասին կիրակի լրագրողներին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Գլխավոր քարտուղարը ակտիվորեն կոչ է անում երկու կողմերին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունը եւ անհապաղ վերադառնալ բանակցություններին»,- ասել է Դյուժարիկը: «Նա կխոսի ինչպես Ադրբեջանի նախագահի (Իլհամ Ալիեւի), այնպես էլ Հայաստանի վարչապետի (Նիկոլ Փաշինյանի) հետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել