Կարևոր հանգամանք կա, որին պետք է շատ ուշադիր լինենք՝ Թուրքիայի գործոնը։ Flightradar24 կայքում հստակ երևում է, որ թուրքական հետախուզական անօդաչու սարքեր են աշխատում Հայաստանի սահմանում։ Ակնհայտ է՝ զորքերի տեղաշարժին են հետևում։ Բայց չեն բացառվում նաև այլ ագրեսիվ գործողություններ։ Մանավանդ որ իրենք բացահայտ են հայտարարում Ադրբեջանին աջակցելու մասին։

Ինչո՞ւ եմ սրա մասին այստեղ գրում։ Պարզ պատճառով։ Տեսնում եմ, որ շատ մարդիկ ինքնուրույն Արցախ են գնում՝ այնտեղ որևէ կերպ օգտակար լինելու ցանկությամբ։ Դա, իհարկե, շատ լավ է։ Բայց, սիրելի ընկերներ, միշտ հիշեք, որ պատերազմի ժամանակ պետությունն է որոշում, թե ով որտեղ կարող է օգտակար լինել և ինչ աստիճան։ Ինքնուրույն որոշումներ մի կայացրեք։ Էս դրության մեջ միակ տեղը, որ պետք է գնալ, զինկոմիսարիատներն են ու ՊՆ հետ իրենց գործը համակարգող կառույցները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել