Tert.am-ը գրում է․

Ռուս քաղաքական մեկնաբան Վլադիմիր Սոլովյովն անդրադարձել է ԼՂ հակամարտության սրմանը՝ գրառում կատարելով թվիթերյան միկրոբլոգում:

«Այսօր առավոտյան՝ զանգվածային ռմբակոծություններից և անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո, Ադրբեջանն անցել է հարձակման ամբողջ առաջնագծի երկայնքով»,- գրել է Սոլովյովը` մեջբերելով ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին: 

Նա հավելել է, որ Հայաստանի զինված ուժերին հաջողվում է զսպել հակառակորդի գրոհները ՝ զգայուն կորուստներ պատճառելով Ադրբեջանի զինված ուժերին:

Հիշեցնենք, որ Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել