Անջելինա Ջոլին հաճախ է ժամանակ անցկացնում երեխաների հետ։ Նրան պարբերաբար կարելի է տեսնել նրանցից որչէ մեկի հետ զբոսնելիս, շոպինգի գնալիս կամ այլ իրավիճակներում։ Հատկապես շոկային է նրա վերջին զբոսանքը Դստեր Շեյլոյի հետ՝ ով տրանսգենդեռ դառնալու ճանապարհին է։
Սովորաբար Շեյլոն հագնվում է արական սեռին բնորոշ ոճով, սակայն այս անգամ զարմացրել է լրագրողներին, քանի որ աղջկական կիսաշրջազգեստով զբոսնում էր մայրիկի հետ։ Ջոլին հայտարարել է, որ դուստրը մտափոխվել է, և դա պարզապես պատանեկան անմտություն է, սակայն նա պատրաստ է դստերը ընդունել այնպես՝ ինչպես որ նա կա։
Ջոլիի երկրպագուները հիացած են նրա պատասխանով, քանի որ կարծում են որ մայրը բոլոր իրավիճակներում պետք է դստեր կողքին լինի։ Իսկ Շեյլոյի համար միայն դրական արձագանքներ են գրում, և ուրախ են, որ աղջիկը ճիշտ ճանապարհի վրա է, և մտափոխվել է իր հրեշտակային կերպարանքը փոխել։