Պատմության խոշորագույն նարկոբարոն Պաբլո Էսկոբարի հարստության որոնմամբ զբաղվել է նրա զարմիկ Նիկոլաս Էսկոբարը։

Ինչպես հայտնում է Red+ հեռուսատընկերությունը, Պաբլո Էսկոբարի կարողությունը գնահատվել է 30 միլիարդ դոլար։ Նրա անունը Forbes ամսագրում է հայտնվել որպես աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Սակայն իրականում ազդեցիկ նարկոբարոնի ունեցվածքն էլ ավելի մեծ է եղել։

Բացի գումարից՝ նա նաև տնօրինել է Ջեյմս Բոնդի ֆիլմերից մեկի հիդրոցիկլը և կտավների հավաքածու, որում ներառված են եղել Դալիի, Ռոդենի, Գրաուի և անգամ Բոտերոյի աշխատանքներից։

Նիկոլաս Էսկոբարը Մեդելյինյան կարտելի առաջնորդի մերձավոր զարմիկներից էր։ Նա գիտեր իր հորեղբոր անգամ ամենափոքր գաղտնիքները։ Սակայն նա տեղյակ չէր թաքստոցի մասին, որը հայտնաբերեց Մեդելյինում։

«Ես սա մշտապես ասել եմ հպարտությամբ և նույն հպարտությամբ էլ ասում եմ այժմ՝ ես Պաբլո Էսկոբարի ավագ զարմիկն եմ, ով նրան բազմաթիվ անգամներ է ուղեկցել։ Ես մարդ եմ, որին 1993 թ. մայիսի 17-ին առևանգել են և խոշտանգել յոթ ժամ շարունակ՝ Պաբլոյի մասին տեղեկություն ստանալու համար»,- ասել է զարմիկը։

Թաքստոցում հայտնաբերվել է 18 միլիոն դոլար, գրամեքենա, ոսկե գրիչ, որը Էսկոբարը մշտապես վերնաշապիկի գրպանում է պահել, ինչպես նաև Rolex ժամացույց։

Սակայն Պաբլո Էսկոբարի եղբայրը՝ Ռոբերտոն, հերքել է այդ տեղեկությունը՝ շեշտելով, որ նա երկար տարիներ ապրում է այդ տանը, և այնտեղ ոչ մի թաքստոց չկա։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել