Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, սեպտեմբերի 25-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 16 408, մահացության ցուցանիշը՝ 319:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 16 408

2. Ռուսաստան – 7784

3. Իրան - 5222

4. Ադրբեջան – 3916

5. Թուրքիա – 3684

6. Վրաստան – 1170

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 319

2. Իրան – 299

3. Ռուսաստան – 137

4. Թուրքիա –93

5. Ադրբեջան – 57

6. Վրաստան – 7

Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 25-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 392, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 48 643 է, մահվան դեպքերինը՝ 1328:

Մեկ օրում առողջացածների թիվը 135 է, ընդհանուր առողջացածներինը՝ 43401, փաստացի բուժվողներինը՝ 4002 (մեկ օրում ավելացել է 254-ով):

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 17-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան, Մալդիվները, Թյորքս և Կայկոսը, Իսրայելը, Անդորան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել