Tert.am-ը գրում է.

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը հանդես է եկել հոդվածով, որում անդրադառնում է տնտեսական ցուցանիշների մասին վիճակագրությանը։ Հոդվածը կարդացեք ստորև։

Այսօր վիճակագրական կոմիտեն հրապարակեց հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները, որոնք ևս մեկ անգամ փաստում են, որ Հայաստանը գտնվում է ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ։

Եվ այսպես՝ 2020 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվությունը նվազել է 6,4 տոկոսով։ Արդյունաբերությունը գրանցել է 0,9 տոկոս աճ, որը 2020 թվականի հունվար-հուլիսի համեմատ նվազել է 0,4 տոկոսով։

Նմանատիպ իրավիճակ ունենք նաև էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում․ հունվար-հուլիսի համեմատ աճը դանդաղել է 1,5 կետով՝ կազմելով 1,9 տոկոս։ Շարունակում են անկում գրանցել շինարարության (-19,1%), առևտրի (-11,5%) և ծառայությունների (-10,8%) ոլորտները:

Միջին ամսական անվանական աշխատավարձի աճի տեմպը նվազել է 0,3 կետով՝ կազմելով 4,7 տոկոս։ 2020 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում 0,9 կետով բարելավվել է արտաքին առևտրաշրջանառությունը՝ կազմելով -10,2 տոկոս․ արտահանումը անկում է գրանցել -6 տոկոսով, իսկ ներկրումը՝ -12,4 տոկոսով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել