Նորքի ինֆեկցիոնին մոռացության մատնելու համար նախագահականից շտապեցին արդարանալ, որ մեղք չունեն, վարչապետենք ինչ թուղթ տվել են, ում անունը տվել են, դա էլ ստորագրել են, իսկ վարչապետենք 24 ժամում ակնթարթորեն արագ կողմնորոշվեցին ու պարգևատրումների ցուցակ հրապարակեցին, որում կային նաև Նորքի բժիշկները, բայց ոչ տնօրենը։
Արձանագրեք։
Սա կարող է երկու բան նշանակել․ կա՛մ Մհերի հետ անձնական հաշիվներ են մաքրում, ինչը նշանակում է վարչապետի կողմից պաշտոնական դիրքի չարաշահում, կա՛մ ցույց են տալիս, որ Նորքի տնօրենը վատ է աշխատել, ինչը առաջին դեպքն է, երբ կառավարությունը պաշտոնապես ճանաչում է կովիդ պայքարում ձախողված կառավարման փաստը։
(հղումները՝ ստորև)
Թարմացված
Սեպտեմբերի 24-ին, այսինքն՝ այսօր, պարզվում է, որ դեռևս սեպտեմբերի 18-ից մարզային բուժկենտրոնների տնօրենների հետ հուշամեդալ է տրվել նաև Նորքի տնօրենին, բայց էնպես, որ մարդ չիմանա։ Բժիշկներին պարգևատրելը, փաստորեն, նույնպես եղել է ամսի 18-ին, պարզապես էլի «հույժ գաղտնի»՝ այնպես, որ պարգևատրվողներն էլ չեն իմացել։
Վերը նշված երկու մեղադրական կասկածներին ավելացնեմ ևս մեկը՝ խայտառակ քայլերն արդարացնելուն ուղղված փաստաթղթային մախինացիաներ։
Վերը նշված երկու մեղադրական կասկածներին ավելացնեմ ևս մեկը՝ խայտառակ քայլերն արդարացնելուն ուղղված փաստաթղթային մախինացիաներ։
Մարզային վերապրոֆիլավորված կենտրոնի տնօրենների շարքում Նորքի տնօրենին։ Փաստորեն, Վեդին ու հանրապետական կենտրոնը նույնչափ ծանրաբեռնված են եղել։
Կից նյութն այստեղ
Կից նյութն այստեղ՝ ՀՀ նախագահի աշխատակազմը արձագանքել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների բաց նամակին
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=3936697726343746&set=a.1654488304564711&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել