Tert.am-ը գրում է․

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տեղեկություններով` Իրանից ՀՀ անկախության տոնի առթիվ շնորհավորանք կլինի, բայց ինքնին այն ուշացնելն արդեն ուղերձ է պարունակում:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ երևույթը որոշակի անհանգստություն պետք է առաջացնի, որովհետև իրանցիներն ուղերձների դիվանագիտական քաղաքականության կողմնակիցն են, շատ հաճախ ուղերձների միջոցով են փորձում հասկանալի դարձնել իրենց դիրքորոշումը:

«Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմից Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքի ուշացումն արդեն ուղերձ է: Այն պայմանավորված է կարևոր հանգամանքով` Իսրայելում դեսպանատան բացման և այլ գործընթացներով, որոնք Իրանում առաջացրել են որոշակի անհանգստություններ և նույնիսկ դժգոհություններ, ինչն արտահայտվում է տարբեր մակարդակներում»,- ասաց նա:

Վարդան Ոսկանյանի խոսքով` ինքը տեղյակ չէ, թե ինչ աշխատանքներ են իրականացրել ՀՀ պատկան մարմինները Իրանի հետ Իսրայելում ՀՀ դեսպանություն բացելու առթիվ առաջացած դժգոհությունը վերացնելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել