Ուրեմն Հայաստանը պետք է հռչակի Ղարաբաղի անկախության ճանաչումը, կամ ավելի ճիշտ վերամիավորումը մայր հայրենիքին. այս դեպքում, եթե Ադրբեջանը հոխորտա Ղարաբաղը պատերազմով հետ վերցնել, արդեն գործ կունենա նաև Ռուսաստանի հետ: Ռուսաստանը, որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր և դաշնակից կկանգնի փաստի առաջ ու չի կարող տեր չկանգնել պատերազմի մեջ հայտնված Հայաստանին: Այդ ժամանակ Ադրբեջանին վաճառած զենքը կուղղվի նաև իր դեմ և Ռուսաստանի արտգործնախարարը ստիպված կլինի հիշել Ղարաբաղի ու Նախիջևանի Ստալինյան բռնակցման մասին նույնպես ու կճանաչի Ղարաբաղի անկախությունը նույնպես:Եթե Ռուսաստանը մեզ հետ ազնիվ չէ, ինչու՞ պիտի մենք համեստորեն լռենք ու հարմարվենք. մինչև ե՞րբ… Խորամակ դիվանագիտության արդյունքում մենք կունենանք մեծ ու հզոր Հայաստան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sona.arshuneci/posts/565711940134852?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել