Ռուսաստանը, որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր չի կարող տեր չկանգնել պատերազմի մեջ հայտնված Հայաստանին


00:19 , 28 հուլիս, 2013

Ուրեմն Հայաստանը պետք է հռչակի Ղարաբաղի անկախության ճանաչումը, կամ ավելի ճիշտ վերամիավորումը մայր հայրենիքին. այս դեպքում, եթե Ադրբեջանը հոխորտա Ղարաբաղը պատերազմով հետ վերցնել, արդեն գործ կունենա նաև Ռուսաստանի հետ: Ռուսաստանը, որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր և դաշնակից կկանգնի փաստի առաջ ու չի կարող տեր չկանգնել պատերազմի մեջ հայտնված Հայաստանին: Այդ ժամանակ Ադրբեջանին վաճառած զենքը կուղղվի նաև իր դեմ և Ռուսաստանի արտգործնախարարը ստիպված կլինի հիշել Ղարաբաղի ու Նախիջևանի Ստալինյան բռնակցման մասին նույնպես ու կճանաչի Ղարաբաղի անկախությունը նույնպես:Եթե Ռուսաստանը մեզ հետ ազնիվ չէ, ինչու՞ պիտի մենք համեստորեն լռենք ու հարմարվենք. մինչև ե՞րբ… Խորամակ դիվանագիտության արդյունքում մենք կունենանք մեծ ու հզոր Հայաստան: