Ավստրալուհի Էշլի Սիմրաջն ամուսնացել է իր սիրելիի՝ Ջեյսոն Հեյլի հետ և հարսանիքից օրեր անց մահացել է քաղցկեղից:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, ավստրալուհու հոր խոսքով՝ դստեր մոտ երեք տարի առաջ, երբ նա 20 տարեկան էր, ելուստ են նկատել ոտքի վրա: Թերապևտն ասել է, որ դա սովորական գորտնուկ է, իսկ վիրաբույժը հաստատել է այդ ախտորոշումը, սակայն ոչ մեկը հետազոտություն չի անցկացրել:

Մեկ տարի անց նորագոյացությունն սկսել է արյունահոսել, ինչից հետո աղջիկն ուրիշ մասնագետի է դիմել, որը հետազոտությունից հետո հայտնել է, որ նրա մոտ մելանոմա է:

Պարզվել է, որ քաղցկեղն արդեն տարածվել է օրգանիզմով մեկ և մի քանի կենսական օրգան ախտահարել: Երկարատև բուժումն օգուտ չի տվել, և իմանալով, որ իրեն մի քանի օր է մնացել ապրելու, Էշլին որոշել է ամուսնանալ իր կյանքի սիրո հետ:

Արարողությունից հետո Էշլիին հիվանդանոց են տարել, սակայն որոշ ժամանակ անց նա վերադարձել է և վերջին օրերն անցկացրել հարազատների շրջապատում:

Այժմ Սիմրաջների ընտանիքը դատական գործ է սկսել նախնական սխալ ախտորոշում տված բժիշկների դեմ:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել