Բժիշկ-սննդագետ Իննա Կոնոնենկոն «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում նշել է այն մթերքները, որոնց օգտագործումը նախաճաշին կարող է վնասել առողջությանը եւ հանգեցնել ճարպակալման:
Առաջին հերթին մասնագետը հանձնարարել է առավոտվա օրաբաժնից բացառել արագ եփվող շիլաները, քանի որ դրանք կտրուկ բարձրացնում են շաքարի մակարդակն արյան մեջ եւ առաջ բերում ինսուլինի արտանետում:
«Իսկ արդյունքում ստացվում է, որ ո՛չ ստամոքսում կա այդ շիլան, ո՛չ արյան մեջ՝ գլյուկոզա, եւ մարդը կրկին ուտել է ցանկանում»,- բացատրել է նա:
Վտանգավոր նախաճաշերի» ցուցակում նաեւ հայտնվել են մյուսլիները եւ փաթիլները՝ կաթի կամ հյութի մեջ լցրած, բուտերբրոդները եւ ջեմերով տոստերը: Բացի այդ` Կոնոնենկոն ցրել է թարմ քամած հյութերի եւ սմուզիների օգտակարության մասին առասպելը: Դրա հետ մեկտեղ ֆրուկտոզայի քանակությունը կախված է մրգի տեսակից: «Մի կողմից՝ գլյուկոզան է, իսկ մյուս կողմից՝ ֆրուկտոզան:
Ամբողջ ֆրուկտոզան արագորեն հայտնվում է լյարդի մեջ, որտեղ վերածվում է լյարդի ճարպի: Այստեղից էլ ստացվում է, որ մենք քաշ ենք հավաքում»,- եզրափակել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: