Հետաքրքիր է, թե ում են պետք ՀՀ Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի կայացրած որոշումները, եթե դրանք ընդհանրապես հաշվի չի առնում Կենտրոնական բժշկակական հանձնաժողովը: Ընկերներիցս մեկի վերաբերյալ հասարակական խորհուրդը կայացրել էր որոշում, որ նա պետք է կրկնակի հետազոտվի և կրկնակի ներկայացվի ԿԲՀ-ի փորձաքննությանը: Սակայն ԿԲՀ-ի անդամները տեղեկացված լինելով Հսարակական խորհրդի նման որոշման մասին, ընկերոջս պատասխանեցին` "Էդ որոշումը հեչ, կարևոր նշանակություն չունի, համ էլ ժամանակ չկա կրկկնակի հետազոտվելու համար, քանի որ զորակոչը ավարտվում է": Ստացվում է, որ եթե զորակոչիկը ունի առողջական խնդիր ունի, որը և հաստատում է հասարակական խորհուրդը, զորակոչիկը պետք է նման խնդիրներով գնա ծառայությա՞ն, ինչ է, թե զորակոչը ավարտվում է: Հետո էլ Հասարակական խորհրդի նախագահն ու Պաշտպանության նախարարը հայտարարում էին, որ առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկները չպետք է գնան ծառայության: Ու՞Մ Է ՊԵՏՔ ՁԵՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼԸ, ՈՐՈՆՑ ԿԱՅԱՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ Ի ԿԱՏԱՐ ՉԵՆ ԱԾՎԵԼՈՒ ԵՎ ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԱՏՆՎԵԼՈՒ:Լավ չէ պարոն Հարությունյան լավ չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել