Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, սեպտեմբերի 21-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 16 041, մահացության ցուցանիշը՝ 316:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 16 041

2. Ռուսաստան – 7603

3. Իրան - 5051

4. Ադրբեջան – 3866

5. Թուրքիա – 3603

6. Վրաստան – 927

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 316

2. Իրան – 291

3. Ռուսաստան – 134

4. Թուրքիա –90

5. Ադրբեջան – 57

6. Վրաստան – 5

Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 21-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 121, մահվան՝ 6 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 47 552 է, մահվան դեպքերինը՝ 1223:

Մեկ օրում առողջացածների թիվը 29 է, ընդհանուր առողջացածներինը՝ 42637, փաստացի բուժվողներինը՝ 3692 (մեկ օրում ավելացել է 86-ով):

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 17-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան, Մալդիվները, Թյորքս և Կայկոսը, Իսրայելը, Անդորան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել