1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի ադամանդակուռ թագադրման զգեստը այսօր ցուցադրվել է Բուքինհեմյան պալատում բացված ցուցադրության ժամանակ՝ նվիրված թագուհու թագադրման 60-ամյակին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:

60 տարի առաջ՝ 1953թ.-ի հունիսի 2-ին, 27-ամյա Էլիզաբեթը թագադրվել է Քենթերբերի արքեպիսկոպոսի կողմից՝ Վեսթմինստրյան աբբայությունում:


1953թ.-ի հունիսից ի վեր առաջին անգամ ցուցադրվում է արքայական ոսկեթել պատմուճանը, որի վերին հատվածում ամրակցված է սպիտակ կզաքիսի մորթի:

Պալատում, որը ամառային 2 ամիսների ընթացքում իր դռներն է բացում հասարակության առջև, ստեղծվել է նաև խնջույքի ծառայություն՝ միապետի թագադրման կապակցությամբ: Մեծ Բրիտանիայի արքայական պալատում կարելի է տեսնել լավագույն ճենապակի, վարդերով և մեխակներով հրաշալի կոմպոզիցիաներ, 5 տարբեր կերակրատեսակների համար նախատեսված սպասք:

Ցուցադրությունը կտևի մինչև սեպտեմբերի 29-ը:

Լուսանկարները՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել