Լեդի Գագան վերադարձել է իր նորաձև, գունավոր, շփոթեցնող կերպարին և նոր տեսահոլովակ ներկայացրել։ Նրա նոր սինգլի՝ «911»-ի հիման վրա ստեղծված «կարճ ֆիլմը» երեկ է ներկայացվել հանդիսատեսին։ Գագայի երգը նրա հակափսիխոտիկ դեղամիջոցների և այն մասին է, թե «ինչպես են մարդու մարմինն ու ուղեղը պատերազմում իրար դեմ»։ Ձեզ ենք ներկայացնում որոշ դետալներ, որոնք, հնարավոր է, բաց թողած լինեք տեսահոլովակը դիտելիս, սակայն որոնք մեծ նշանակություն ունեն։

Տեսահոլովակը սկսվում է անապատային տեսարանով, որտեղ պառկած է Լեդի Գագան, կողքին՝ հեծանիվ։ Կապույտ վարսերով երգչուհին պատված է կարմիր, նարնջագույն և վարդագույնը կտորներով, որը կարելի է համեմատել հոսող արյան հետ։

Կարծես Գագայի կերպարը ավտովթարի է ենթարկվել հեծանիվ վարելիս։ Սա հասկանալի է, քանի որ տեսահոլովակի վերջում Գագան ուշքի է գալիս, և բուժքույրը նրան հայտնում է, որ վթարի է ենթարկվել։

Անապատում գտնվող սևազգեստ ձիավորը կրկին հայտնվում է Նյու Մեքսիկոյի «White Sands National Park»-ի գովազդում, որն արել է Գագան։ Ամենայն հավանականությամբ, երգչուհին փորձել է ընկերությունն օգտագործելով տարածել իր գաղափարները։

«White Sands National Park»-ը շատ նման է այն անապատին, որտեղ Գագան արթնանում է հալյուցինացիաներից։ Այգին գտնվում է լեռնային շրջանում և պատված է սպիտակ ավազով։ Հավանական է, որ Լեդի Գագան տեսահոլովակը նկարահանել է Նյու Մեքսիկոյում, սակայն դա հաստատված տվյալ չէ։

Տեսահոլովակի սկզբում նրա աչքերը կապված են, ինչը խորհրդանշում է այն, որ իրական կյանքում Գագան անգիտակից է։

Նա շրջապատված է նռներով, որոնք կրկին երևում են տեսահոլովակի վերջում։ Հունական առասպելաբանության մեջ նուռը խոհրդանշում է փորձություն ու մահ։ Հադեսն օգտագործել է նռան հատիկները Պերսեփոնեին փորձության ենթարկելու համար, ում մայրը եղել է գյուղատնտեսության ու հողի աստվածուհին։ Պերսեփոնեն դարձել է Հադեսի կինը և ստիպված է եղել ժամանակ առ ժամանակ անդրաշխարհ գնալ, և հենց այդ ժամանակներում էլ աշխարհում ձմեռ է սկսվել։ Դրանով Գագան կարող էր հղում կատարել իր իրական կյանքին, որը լի է եղել բռնությամբ ու բռնաբարությամբ։

Նուռը նաև խորհրդանշական կարևորություն ունի հայկական մշակույթի համար։ Երաժշտությունը ոգեշնչված է հայկական «Նռան գույնը» ֆիլմից։ Տեսահոլովակի վերջում Գագայի՝ ուշքի եկած կերպարը պառկած է կինոթատրոնի շենքի կողքին, որի վրա գրված է «Armenian Film Festival»` «Հայկական կինոփառատոն»։ Հայկական մշակույթում նուռը խորհդանշում է առատություն ու բերքատվություն»։ «Նռան գույնը» ֆիլմը 1969 թ. խորհրդային ֆիլմ է, որի հեղինակը մեծն հայ Սերգեյ Փարաջանովն է։

«Թանգարաններ թալանելն այն մեղադրանքներից մեկն էր, որն առաջադրել էին իշխանությունները Փարաջանովին՝ հակակոմֆորմիստ արվեստագետի, ում հետապնդել ու ձերբակալել են նույնասեռականության համար։

Գագայի իրական կյանքի ոտքի վնասվածքն արտացոլված է կարմիր կարճ գուլպայով։ Երբ տեսահոլովակի ավարտին Գագան ուշքի է գալիս, նա ասում է, որ չի զգում իր ձախ ոտքը։

Տղամարդը, որը պարբերաբար հարվածում է գլուխը բարձին, իրականում գլխի վնասվածք ունեցող վարորդ է։ Նա ծնկում է գետնին և գլխի աջ հատվածը հարվածում կարմիր բարձի։ Կրկին բարձի կարմիր գույնը խորհրդանշում է արյուն կամ վերք։

Այս տեսարանում Գագան փորձում է բարձրանալ դրախտ, սակայն բուժաշխատողը պարանով նրան պահում է։ Բժիշկը ձեռքում ունի հայելի, որը լույս է նետում նրա դեմքին։ Դա ցույց է տալիս, թե ինչպես է նա փորձում ստուգել իրական կյանքում Գագայի արձագանքները։ Երբ Գագան խեղդվում է, նրա դեմքը լուսավորվում է հայելու արտացոլած լույսով։

Բժիշկն օձ է պահում կարմիր խաչի դիմաց, որը նմանվում է նրա համազգեստի վրա պատկերված նշանին։ Հունական առասպելաբանության մեջ այդ նշանը խորհրդանշում է բուժում ու առողջություն։

Տեսահոլովակում մի տղամարդու բերանին խեցի կա, ինչը խորհրդանշում է իրական կյանքում վթարից հետո թթվածին փոխանցող սարքը։ Խեցին պահող տղամարդը հագնված է կարմիր ու դեղին գույներով, ինչպիսի հագուստ որ կրում են իրական կյանքի հրշեջները։

Երբ Գագան ուշքի է գալիս, բժիշկը հարցնում է՝ արդոյոք հաբեր ընդունո՞ւմ է։ Նա պատասխանում է, որ չի ընդունել իր դեղահաբերը։ Գագան Օփրային հունվարին հայտնել էր, որ «կսկսի գալարվել», եթե չընդունի իր դեղահաբերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել