Լրացել է ճապոնուհի Կանե Տանակեի 117 տարին և 260 օրը, որին Գիննեսի ռեկորդների գրքում ներառել են որպես մոլորակի ամենատարեց բնակչուհի: Այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը:
Դա երկարակեցության համաճապոնական ռեկորդ է, այն սահմանել է նախանցած տարի վախճանված Նաբի Տաձիման:
Կանե Տանակեն ծնվել է 1903 թվականի հունվարի 2-ին: Նա սիրում է շոկոլադ և գազավորված ըմպելիքներ և հույս ունի, որ կապրի մինչև 120 տարեկանը:
Վերջին տվյալների համաձայն, այժմ Ճապոնիայում 80 հազարից ավելի մարդ հարյուրից բարձր տարիքի է, նրանց 88 տոկոսը կանայք են: Ընդ որում՝ 1963 թվականին Ճապոնիայում կար հարյուրից բարձր տարիքի ընդամենը 153 մարդ, բայց արդեն 1981 թվականին նրանց թիվը հասավ հազարի, իսկ 1998 թվականին՝ 10 հազարի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել