168.am-ը գրում է․

Սեպտեմբերի 8-ին «Փաստ» օրաթերթը գրեց, որ իրենց կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ Վահե Գրիգորյանը վերջին մեկ ամսվա ընթացքում նկատելի հաճախականությամբ այցելում է կառավարություն:

«Ի դեպ, այցերը տեղի են ունեցել հետաշխատանքային ժամերին։ Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ վերջին այցերից մեկի ժամանակ նրան ուղեկցել է նաև Դիլանյանը, իսկ շատ կարճ ժամանակ անց կառավարություն է եկել նաև փաստաբան Տիգրան Եգորյանը։ Ըստ նույն աղբյուրի՝ կառավարության շենքում հիշյալ անձինք բավական երկար են մնացել և միասին են լքել այն։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ այդ հանդիպման ժամանակ ոչ միայն ՍԴ հարցերն են քննարկվում, այլև Մարտի 1-ի հետ կապված դատավարության ընթացքին առնչվող հարցեր»,- գրել էր թերթը:

168.am-ը Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանին հղած գրավոր հարցմամբ՝ ցանկացել էր պարզել, թե արդյո՞ք վերջին մեկ ամսում ՍԴ դատավորներ Արման Դիլանյանն ու Վահե Գրիգորյանը մուտք են գործել Կառավարության շենք և հանդիպել վարչապետին կամ այլ պաշտոնատար անձի:  Եթե այո, ապա ի՞նչ հարցեր են քննարկվել այդ հանդիպումների ընթացքում:

ՍԴ-ից մեզ պատասխանել էին, որ Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Դիլանյանի և Վ. Գրիգորյանի կողմից կառավարություն կատարած այցի մասին տեղեկատվության չեն տիրապետում, ուստիև նշված այցին առնչվող այլ մանրամասների առնչությամբ տեղեկատվություն առկա չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել