Դուք նյարդայնանո՞ւմ եք ձեզ դուր եկած աղջիկներին մոտենալիս: Վախենո՞ւմ եք մոտենալ և ծանոթանալ նրանց հետ: Երազո՞ւմ եք դառնալ ինքնավստահ տղամարդ, որը հեշտությամբ հրապուրում է ամենագեղեցիկ կանանց:

Ահա այն 5 միջոցները որը կօգնի հաղթահարել այդ խոչընդոտը

Հիշե՛ք, որ Դուք տղամարդ եք ու կարող եք հրապուրել ցանկացած կնոջ

Տղաները վախենում են աղջիկների հետ հանդիպումից այն պատճառով, որ նրանք պարզապես չգիտեն, թե ինչպես ինքնավստահ լինել: Միանգամից պետք է ասեմ, որ արտաքին տվյալները երկրորդական նշանակություն ունեն: Աղջիկներին տղամարդիկ գրավում են հուզական ուժով (օրինակ՝ ինքնավստահություն, բարձր ինքնագնահատական):

  

Դադարե՛ք մտածել և սկսեք գործել

Երբ տեսնում եք գեղեցիկ աղջկա և ցանկանում եք մոտենալ ու խոսել, ուրեմն մոտեցեք ու խոսեք: Հիշեք, որ ամեն ինչ կախված է առաջին քայլից ու ինքնավստահությունից: Այդ պահին, ամենակարևորը, պետք է ազատվեք վատ մտքերից ու միայն դրական տրամադրվեք: 

Նա այնքան էլ անհասանելի չէ, որքան թվում է

Տղամարդկանց մեծամասնությանը թվում է, որ կանայք այդքան էլ ինքնավստահ չեն: 

Կանայք 2 անգամ ավելի ծանր են տանում ամեն ինչ, քան տղամարդիկ: 

Նրանք հասկանում են, թե որքան մակերեսային և անցողիկ է իրենց գեղեցկությունը, հատկապես տարիներ անց: Կանայք փորձում են ուշադրություն դարձնել տղամարդկանց, ուստի ուշադիր հետևում են իրենց արտաքին տեսքին, դիմահարդարվում են, կրում են բարձրակրունկ կոշիկներ և շատ զարդեր: Այս ամենը պայմանավորված է նրանց արտաքին տեսքի նկատմամբ անվստահությամբ:


Պետք չէ հնարավորինս շատ անել լավ տպավորություն թողնելու համար

Եթե տղամարդը կարծում է, որ այդքան էլ լավը չէ աղջկա համար, սկսում է անել հնարավորինս ամեն ինչ և իրեն ոչ բնական է պահում: Փորձում է տպավորել նրան իր կոռեկտությամբ, քաղաքավարությամբ, իրեն շատ գեղեցիկ է պահում, ասում է միայն այնպիսի բան, որոնք դուր կգան աղջկան: 

Աղջիկները չեն սիրում, երբ տղաներն իրենց այդպես են անում: Նրանք ցանկանում են, որ ամեն ինչ ավելի բնական լինի: 

Պետք չէ փորձել հմայել բոլոր աղջիկներին

Որոշ տղաներ նյարդայնանում են միայն այն պատճառով, որ կարծում են, որ իրենք պետք է համատեղելի լինեն իրենց դուր եկած յուրաքանչյուր աղջկա հետ:

Հաճախ պատահում է, որ ձեզ գրավում է արտաքինը, բայց զրույցից հետո կորցնում եք հետաքրքրությունը: Դա նորմալ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել