Դուք նյարդայնանո՞ւմ եք ձեզ դուր եկած աղջիկներին մոտենալիս: Վախենո՞ւմ եք մոտենալ և ծանոթանալ նրանց հետ: Երազո՞ւմ եք դառնալ ինքնավստահ տղամարդ, որը հեշտությամբ հրապուրում է ամենագեղեցիկ կանանց:
Ահա այն 5 միջոցները որը կօգնի հաղթահարել այդ խոչընդոտը
Տղաները վախենում են աղջիկների հետ հանդիպումից այն պատճառով, որ նրանք պարզապես չգիտեն, թե ինչպես ինքնավստահ լինել: Միանգամից պետք է ասեմ, որ արտաքին տվյալները երկրորդական նշանակություն ունեն: Աղջիկներին տղամարդիկ գրավում են հուզական ուժով (օրինակ՝ ինքնավստահություն, բարձր ինքնագնահատական):
Երբ տեսնում եք գեղեցիկ աղջկա և ցանկանում եք մոտենալ ու խոսել, ուրեմն մոտեցեք ու խոսեք: Հիշեք, որ ամեն ինչ կախված է առաջին քայլից ու ինքնավստահությունից: Այդ պահին, ամենակարևորը, պետք է ազատվեք վատ մտքերից ու միայն դրական տրամադրվեք:
Տղամարդկանց մեծամասնությանը թվում է, որ կանայք այդքան էլ ինքնավստահ չեն:
Կանայք 2 անգամ ավելի ծանր են տանում ամեն ինչ, քան տղամարդիկ:
Նրանք հասկանում են, թե որքան մակերեսային և անցողիկ է իրենց գեղեցկությունը, հատկապես տարիներ անց: Կանայք փորձում են ուշադրություն դարձնել տղամարդկանց, ուստի ուշադիր հետևում են իրենց արտաքին տեսքին, դիմահարդարվում են, կրում են բարձրակրունկ կոշիկներ և շատ զարդեր: Այս ամենը պայմանավորված է նրանց արտաքին տեսքի նկատմամբ անվստահությամբ:
Եթե տղամարդը կարծում է, որ այդքան էլ լավը չէ աղջկա համար, սկսում է անել հնարավորինս ամեն ինչ և իրեն ոչ բնական է պահում: Փորձում է տպավորել նրան իր կոռեկտությամբ, քաղաքավարությամբ, իրեն շատ գեղեցիկ է պահում, ասում է միայն այնպիսի բան, որոնք դուր կգան աղջկան:
Աղջիկները չեն սիրում, երբ տղաներն իրենց այդպես են անում: Նրանք ցանկանում են, որ ամեն ինչ ավելի բնական լինի:
Որոշ տղաներ նյարդայնանում են միայն այն պատճառով, որ կարծում են, որ իրենք պետք է համատեղելի լինեն իրենց դուր եկած յուրաքանչյուր աղջկա հետ:
Հաճախ պատահում է, որ ձեզ գրավում է արտաքինը, բայց զրույցից հետո կորցնում եք հետաքրքրությունը: Դա նորմալ է: