1861 թ.-ի ապրիլի 1-ին Լինքոլնի քարտուղար Ջոհն Նիկոլը նամակների մի փաթեթ փոխանցեց ծովային ուժերի քարտուղար Գիդեոն Ուելսին (նորանշանակ՝  մոտալուտ պատերազմի ակնկալիքով): Նախարարն անմիջապես կարդաց փաստաթղթերը, և թղթերից մեկն այնքան տպավորեց նրան, որ նա անմիջապես գնաց նախագահի մոտ:

Լինքոլնը աշխատասենյակում էր և աշխատում էր թղթերի հետ: Նա շփոթված նայում էր քարտուղարին, քանի որ վերջինիս դեմքն այլայլված էր: Քարտուղարը ցույց տվեց այդ փաստաթղթերը, իսկ նախագահն այն առանց ընթերցելու արագ ստորագրեց, քանի որ կարդալու ժամանակ չուներ, բացի այդ` թղթերը ներկայացրել էր իր քարտուղարը, իսկ եթե նա էր ներկայացրել, ուրեմն նախագահը չէր կարող չվստահել նրան: 

Այդ փաստաթուղթը պարունակում էր ռազմածովային ուժերի նախարարի հանձնարարականներ, ըստ որոնց՝ կապիտան Բարոնը փոխարինելու է Ստրինգամային: Ուելսի գրգռման պատճառն այն էր, որ սպա Սամուել Բարոնը հենց այնպես չհեռացավ ծառայությունից, ավելին՝ գրեթե մեկ շաբաթ առաջ նա ընդունեց Համադաշնության կոմանդորի պաշտոնը և խանդավառությամբ զբաղվեց իրեն վստահված պաշտպանության տարածքներում ափամերձ ամրությունների կառուցմամբ:

Նախագահին այլ բան չէր մնում, քան «հեռացնել» բյուրոյի ձախողված նոր ղեկավարին: Դե, այս սխալը, հավանաբար, կարելի է համարել պարզապես «տհաճ թյուրիմացություն»:

Բայց, ցավոք, Լինքոլնի անփույթ վերաբերմունքը կադրերի նկատմամբ շարունակվում էր, ինչն էլ անուղղակիորեն հանգեցրեց նախագահի մահվանը:


Նախագահին հերթափոխով հսկող չորս սպաներից մեկը Ջոն Փարքերն էր: 1865 թվականի ապրիլի 14-ի ճակատագրական օրը հենց նա էր գործուղվել Լինքոլն ամուսիններին թատրոն ուղեկցելու համար:

Ենթադրվում էր, որ Փարքերը պետք է հերթապահեր միջանցքում՝ այն դռան մոտ, որի ետևում գտնվում էին Լինքոլնը և նրա կինը, և նա պետք է հսկեր դիմացի դուռը նույնպես, որը բացվում էր դեպի թատրոնի պատշգամբ: Սկսենք նրանից, որ այս պահակը չնկատեց դռան անցքը, որը դավադիրները դեռ շատ շուտ էին բացել:

Ավելին՝ Փարքերը ձանձրանում էր միջանցքում և մտնում է նախասրահ ու նստում այնտեղ, որպեսզի դիտի ներկայացումը: Շարունակում է ձանձրանալ (հավանաբար նա թատրոնի գիտակ չէր) և դուրս է գալիս փողոց, որպեսզի մի փոքր խմի այն անձանց հետ, ովքեր հերթապահում էին Լինքոլնի կառքի մոտ: Ոչ ոք չկանգնեցրեց և չհանդիպեց նրան ճանապարհին:

 

Արդեն Լինքոլնի սպանությունից հետո պատասխանատուները սկզբում ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ, թե ինչպես է դավադիր Փարքերը հայտնվել Սպիտակ տան անվտանգության աշխատակիցների մեջ: Այնուամենայնիվ, նրանք իմացան, որ Ջոն Փարքերն այդ պաշտոնին նշանակվել է տիկին Լինքոլնի հրամանով. այս հրամանը ռազմական ոստիկանության պետին ներկայացրել է նախագահի կինը: Նախագահի սխալը այն էր, որ նա չէր ստուգում այն փաստաթղթերը, որոնք պետք է ստորագրեր:

Իսկ Փարքերին ոստիկանությունից հեռացրին միայն երեք տարի անց հերթապահության ժամանակ քնելու համար: Եթե փոխաբերենք Յարոսլավ Հասեկի արտահայտությունը, կստացվի, որ ԱՄՆ-ում այդ ժամանակ բավականին տարօրինակ պայմաններ կային պատասխանատու աշխատակիցներին աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել