Շատ նուրբ տեքստով ԱՀԿ-ն ասում է, որ այն երկրները, որոնք ընդունել են Լանզարոտեի կոնվենցիան, առանց ծնողի համաձայնության կարող են երեխային պատվաստել։ Այս նյութը ԱՀԿ-ի պաշտոնական էջից է։ Հարգելի ծնողներ, սթափ եղեք և մի հաշտվեք այս օտարածին կոնվենցիաների հետ։
Տարիքով ավելի մեծ երեխանները և դեռահասները կարող են ընդունել պատվաստանյութն առանց ծնողների ներկայության: Այս իրավիճակն առաջանում է այն ժամանակ, երբ պատվաստումն իրականացվում է դպրոցներում, հաճախ լինում են դեպքեր, երբ երեխաներն իրենք են գնում հիվանդանոց պատվաստվելու, առանց ծնողների: Նման իրավիճակներում պատվաստանյութ ստանալու թույլտվությունը դառնում է լուրջ խնդիր։ Հարկավոր է շտապ ստանալ ծնողների համաձայնությունը: Սա հիմնականում վերաբերում է դպրոցներում պատվաստելու կարգին, խնդրին: Պատվաստելու համար անհրաժեշտ է հասուն, գիտակից մարդու որոշում։ Հիմնականում որոշումը կայացնում են ծնողները: Երեխաներին պատվաստելու համար անհրաժեշտ է ծնողի համաձայնություն, ինչպես նաև մի շարք հետազոտություններ: Պատվաստանյութ ստանալու կարևոր նախապայման է անել այդ ամենը գիտակցաբար: Դպրոցներում պատվաստելու համար անհրաժեշտ է այնքան ժամանակ, մինչև ծնողի կողմից կգա գրավոր համաձայնությունը կամ գրավոր անհամաձայնությունը: Երեխաները և դեռահասները ձգտում են ինքնուրույն անկախ որոշում կայացնել: Սա է սկզբունքը՝ «Զարգացող կարողություն», որը նշված է երեխայի իրավունքի կոնվենցիայում։ Այն զուգորդում է տեսակետները՝ հաշվի առնելով պարտավորությունը, և ապահովում է երեխայի լավագույն շահերը: Ենթադրվում է, որ ավելի մեծ երեխաների և դեռահասների կարծիքը պետք հաշվի առնել, նախքան ծնողը կկայացնի որոշում: Պաշտոնապես այս ամենը կոչվում է համաձայնություն, որը բուժաշխատողի կողմից այսսպես ասած արվում է խիղճը մաքուր լինելու համար: Հիմնականում ծնողի և երեխայի որոշումը համընկնում է, սակայն լինում են դեպքեր, երբ լինում են հակասություններ: Ծնողը կարող է համաձայն լինել, որպեսզի երեխան ստանա պատվաստանյութ, իսկ երեխան հրաժարվում է, կամ հակառակը՝ երեխան է ուզում պատվաստվի, իսկ ծնողը դեմ է: Շատ կարևոր է, որ բուժաշխատողը իմանա ծնողի և երեխայի իրավունքները՝ հիմնելով երկրում նման իրավիճակները կարգավորող ուղեցույցների վրա: Նրանք պետք է տեղյակ լինեն և հետևեն օրենքներին և կանոնակարգերին։