Yerevan.today-ը գրում է․

Ակլոհոլային թունավորման արտառոց դեպքից հետո պարզվում է, որ նույն մահաբեր մեթիլային սպիտով նաև ալկոգել է պատրաստվել և մտել շուկա: Ինչես և սպասվում էր, այս մասին Yerevan.Today-ի հրապարակումը հանրային մեծ հնչեղություն ստացավ: Նկատենք՝ մինչ օրս Ազգային անվտանգության ծառայությունը լուռ է, կասկածելիորեն նույն լռությունն է պահպանում «ժողովրդի» վարչապետը, երկրի թիվ մեկ դեմքը առհասարակ անդրադարձ չի կատարել մեկ դեպքով 48 խեղված կյանքերին (21 մահվան դեպքին) ու պետական կառույցների անպատասխանատու վարքագծին:

Մեթիլ համարվող վտագավոր հումքը, որի ներկրման ու սահամանային անցակետով ներս թողնելու համար, ըստ ընթացակարգի, պարտադիր պետք է ԱԱԾ թույլտվություն ստանա։ Բայց դեպքից 19 օր անց ներկրողի թելը, չգիտես ինչու, չեն գտնում, բանտում են հայտնվել հումքի ընդամենը 1 տոննան շրջանառողները, այսինքն, այս պահին պատասխանատվության են ենթարկվում ներկրված մեծածավալ հումքի ընդամենը մի փոքր մասը վերավաճառած անձինք։

Իսկ ո՞ւր է տանում թունավոր հումքի թելը...

Ինչո՞ւ է այսքան ժամանակ լռում ՊԵԿ նախագահի տեղակալ, գլխավոր մաքսապետ Շուշան Ներսիսյանը, ով, ըստ մամուլի հրապարակումների, Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ընկերուհին է։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու ՊԵԿ փոխնախագահ Շուշան Ներսիսյանը

Թունավոր հումքով ալկոգելի պատրաստման մասին մեր հրապարակումից հետո քաղաքացիները մեղադրում էին մեզ, թե ինչու նյութում չէինք հրապարակել այդ ախտահանիչ նյութի անունը՝ շիշը, որպեսզի օգնենք մարդկանց չգնել այն:

Հիշեցնենք, թունավոր ալկոգելի մասին տեղեկատվությունն ստացել էինք ալկոհոլային թունավորման դեպքով կալանավորված Ավետիք Վարդանյանի փատաբան Վարդգես Գևորգյանից նա  Yerevan.Today-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ տվյալ սպիրտային հումքը որը հետագայում մարդկային մահերի ու խաթարված առողջության պատճառ է դարձել, իր պաշտպանյալ Ավետիքը ձեռք է բերել պարբերաբար նույն անձից ու դրանից քանիցս ախտահանիչ նյութ է արտադրել-մտցրել շուկա՝ վտահ լինելով, որ այն վտանգավոր չէ:

Փաստաբան Վարդգես Գևորգյանը

Մինչդեռ Քննչական կոմիտեն Yerevan.Today-ին տված պաշտոնական պատասխանում հայտնում է, որ «փորձանմուշներ վերցվել են նաև Ավետիք Վարդանյանի մատնանշած վայրից առգրավված սպիրտից, որում ևս հայտնաբերվել է մեծ քանակությամբ մեթիլ սպիրտ»:

 

Նկատենք՝ ՔԿ-ն մինչ օրս զգուշավոր «գաղտնապահությամբ» չի հայտարարում, որ իրականում Արմավիրում գրանցված ալկոհոլային թունավորման դեպքից հետո Երևանում, Կոտայքում, Մասիսում հաջորդիվ գրանցված մահվան թեպքերը ամենևին էլ կոնյակագործ Աշոտ Հովսեփյանի մատնահետքերով չեն, սրանք բոլորն իրականում առանձին դրվագներով լրիվ տարբեր հանգամանքներում կատարված դեպքեր են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել