Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 5762-ով, որն առավելագույն ցուցանիշն է հուլիսի 26-ից ի վեր: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով հիվանդության վերահսկման օպերատիվ շտաբին:

Շտաբի տվյալներով՝ 33 օրվա ընթացքում 24-ժամյա աճը չի գերազանցել 0,5 տոկոսը, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1 085 281-ի: Մեկօրյա աճի նվազագույն տեմպերը գրանցվել են Սմոլենսկի մարզում, Մոսկվայի մարզում և Չեչնիայում:

Մոսկվայում արձանագրվել է 730 նոր դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 211, Մոսկվայի մարզում՝ 177, Ռոստովի մարզում՝ 171, Նիժեգորոդի մարզում՝ 166:

Ընդհանուր առմամբ, ՌԴ-ում ներկա պահին բուժում է ստանում 170 352 մարդ: Համաճարակի ողջ ընթացքում մահացել է 19 061 մարդ, որից 144-ը՝ վերջին մեկ օրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել