1in.am-ը գրում է.

Հյուսիսային բևեռը մարդկանց մոտ ասոցացվում է որպես հսկայական սառցե բեկորներ, սակայն Հյուսիսային բևեռի էկոլոգիական աստղադիտարանի լուսանկարները ցույց են տալիս, որ այժմ այնտեղ այլ համայնապատկեր է: Երկու շաբաթ տևած տաք եղանակը հանգեցրել է նրան, որ հուլիսի 13-ից այնտեղ ձևավորվել է իսկական լիճ, հաղորդում է The Daily Mail-ը:

Ձյան և սառույցի ուսումնասիրության ազգային կենտրոնը հաղորդել է, որ հուլիսի սկզբին ձերմաստիճանը 1-3 աստիճան ավելի բարձր է եղել տարվա ընթացքում Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի մեծ մասի համար միջին ջերմաստիճանից:

Ակնկալվում է, որ մոտ ժամանակներս ջուրը նորից կվերածվի սառույցի, ինչը տեղի կունենա Արկտիկական ցիկլոնի շնորհիվ, որը գտնվում է ձևավորման փուլում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել