Երկու սեռի ներկայացուցիչները միշտ փորձում են գրավիչ տեսք ունենալ, այդ իսկ պատճառով մարդիկ մեծ ուշադրություն են դարձնում իրենց արտաքին տեսքին: Պետք է նշել, որ հագուստը նույնպես մեծ դեր է խաղում, սակայն ֆիզիկական պատրաստվածությունն ավելի կարևոր է: 

Կանանց մոտ ամեն ինչ ավելի հեշտ է: Եթե կինը չունի ավելորդ քաշ, ապա ունի գեղեցիկ կազմվածք, և այստեղ ամեն ինչ պարզ է: Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանք ավելի շատ գործի են դնում մկանային համակարգը, որը կանանց համար ուժի ապացույց է:

Եկեք տեսնենք, թե որ մկաններն են ավելի գրավում կանանց․

 

Բազկի երկգլուխ մկաններ

Իհարկե, եթե տղամարդը մեծ ու ամուր ձեռքեր ունի, դա կնոջ համար շատ գրավիչ է: Մասնավորապես՝ բազկի մկանները շատ են գրավում կանանց: Եթե ձեռքերը մեծ են, դա նշանակում է, որ տղամարդն ի վիճակի է պաշտպանելու կնոջն ու իրեն:


Ուսեր

Նույնը կարելի է ասել ուսերի մկանների մասին: Ուսերը տղամարդուն ավելի լայն են դարձնում՝ դրանով իսկ ստեղծելով գերիշխանության տպավորություն: Կանայք դեռ հնուց են տարված եղել տղամարդկանց լայն ու մկանուտ ուսերով: 


Կրծքի մկաններ

Իհարկե, ուժեղ պետք է լինեն նաև կրծքի մկանները: Կրծքի մկանները իրանի կարևոր մասն են: Կանանց համար այս մկանները նույնպես ուժի և առնականության խորհրդանիշ են:

Իհարկե, կարող եք հիշել նաև մեջքի, ոտքերի մկանների մասին, բայց, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, այդ մկաններն այդքան էլ կարևոր չեն: Եվ մենք պարզապես հիշեցինք այն մկանները, որոնք իսկապես կարևոր են կանանց համար: Բայց կրկին պետք է հիշել, որ ցանկացած մարդ ունի իր անհատական կարծիքը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել