Դերասաններ Ջենիֆեր Էնիսթոնն ու Բրեդ Փիթը տարիներ անց վերամիավորվել են և կրկին միասին են, հաղորդում է Fox News-ը:
Ինչպես նշվում է, դերասանները գրեթե 20 տարվա ընթացքում առաջին անգամ աշխատել են միասին. նրանք մասնակցել են «Կարճ դասամիջոցներ Ռիջմոնթ-Հայ դպրոցում» (1982թ.) կատակերգության կենդանի ընթերցումներին: Մասնակիցներից կոմիկ Դեյն Քուքը կիսվել է ներկաների լուսանկարով, որում պատկերված էին նաև 50-ամյա Էնիսթոնը և 56-ամյա Փիթը:
Էնիսթոնն ու Փիթը ամուսնացած են եղել 2000-2005 թվականներին: Նրանք վերջին անգամ միասին նկարահանվել են «Ընկերները» սերիալի դրվագում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել