Analitik.am-ը գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ սորոսական «Ռեստարտ» խմբի գործով հերթական դատական նիստը:

Նիստի ընթացքում «Ռեստարտ» խմբի անդամ Դավիթ Պետրոսյանը պահանջեց հրապարակել և համընդհանուր դիտել Նարեկ Մալյանի կողմից իրեն ուղղված սեռական բնույթի հայհոյանքներ պարունակող տեսանյութը։

Մի քանի րոպե դիտելուց հետո գործով դատախազը հայտարարեց, որ դատաիրավական առումով իմաստ չկա հայհոյանքներ պարունակող տեսանյութը մինչև վերջ դիտել, քանի որ Նարեկ Մալյանը չի հերքում այն, որ հայհոյել է սորոսական «Ռեստարտ» խմբի անդամ Դավիթ Պետրոսյանին։

Դատախազի այս խոսքերից Սորոսի կողմից ֆինանսավորվող «Ռեստարտ» խմբի անդամ Դավիթ Պետրոսյանը վրդովվեց, պահանջեց, որ իրենց հասցեին հնչեցված հայհոյանքներն ամբողջությամբ հրապարակային նորից լսեն և սպառնաց դատախազին՝ դրսևորելով խուլիգանական պահվածք։

Դավիթ Պետրոսյանը հեռացվեց նիստերի դահլիճից՝ դատարանի մասնակիցների նկատմամբ խուլիգանական և անհարգալից պահվածք դրսևորելու համար։

Հաջորդ նիստի ժամանակ կքննարկվի Դավիթ Պետրոսյանի նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը։

Հերթական անգամ ապացուցվեց, որ Սորոսի կողմից վարձատրվող «Ռեստարտ» խմբի բոլոր նպատակները խուլիգանական են, որևէ առնչություն չունեն օրենքների հետ։ Նշենք նաև, որ սորոսական Դավիթ Պետրոսյանը դատախազին անվանեց «արա» և սպառնաց, որ մի քանի տարի անց վերջինս կպատժվի։

Հաշվի առնելով «Ռեստարտ» խմբի անդամների մինչ այս դրսևորած խուլիգանական պահվածքը, չի բացառվում, որ վերջիններս փորձեն առևանգել նաև գործով դատախազին։

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի 4-ին Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Ռեստարտ» խմբի անդամները հարձակվել էին ՎԵՏՕ շարժման ղեկավար, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի վրա՝ իր տան մոտ և փորձել առևանգել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել