Պարզապես զարմանալի է․․․ Գուցե մատծեք, որ թեյը չի կարող պրակտիկ լինել նիհարելու հարցում, սակայն կարդալով և փորձելով այս բաղադրատոմսը՝ արմատապես կփոխեք ձեր կարծիքը։

Թեյի գաղտնիքը կայանում է բնական բաղադրիչների ուժի մեջ։ Ժամանակակից աշխարհում մարդիկ կարծես մոռացել են հասարակ, բնության կողմից մեզ հասած միջոցների մասին։

Այս բնական նիհարեցնող միջոցը չունի կողմնակի վնասակար ազդեցություն, քանի որ պարունակում է միայն անվնաս, սակայն էֆեկտիվ բաղադրիչներ։

Այս պարզ ըմպելիքը, որը շատ օգտակար է օրգանիզմում ավելորդ ճարպն այրելու և պատշաճ նյութափոխանակություն ապահովելու համար, կարող են պատրաստել և օգտագործել բոլորը։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • մաղադանոս
  • ջուր՝ 1լ
  • մեղր՝ 1 թ․գ

Ինչպես պատրաստել․

Կտրատել մաղադանոսը, և 5ճ․գ․ մանրացրած կանաչու տերևները լցնել 1լ ջրի մեջ։

Դնել թույլ կրակի վրա և եփել 20 րոպե։

Ջրքամել թեյը և ավելացնել 1թ․գ․ մեղրը, որպեսզի լավացնեք համը։

Թեյը պատրաստ է։ Վայելեք օրական 3 բաժակ թեյ և ուրախացեք ձեր փոքրացող գոտկատեղով։

Այս միջոցն օգտագործելու հետ մեկտեղ կիրառեք հետևյալ հնարքները, որպեսզի ավելի արագ և հեշտ հասնեք ցանկալի արդյունքի․

  • խմեք օրական առնվազն 8 բաժակ ջուր, որ դուրս բերվեն օրգանիզմում կուտակված տոքսինները;
  • սննդակարգում շատ միրգ ու բանջարեղեն ներառեք, հրաժարվեք վնասակար սնունդից;
  • ամեն առավոտ 30 րոպե մարզվեք;
  • զբոսնեք՝ արագ քայլելով, եթե ունեք հնարավորություն, սկսեք ամեն օր վազել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել