News.am-ը գրում է.

ՌԴ մեկնելու պահանջով հանդես եկող քաղաքացիներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի դիմաց: Նրանք պահանջում են բացել ճանապարհները, որ հնարավորություն ունենան մեկնել Ռուսաստան եւ միանալ իրենց ընտանիքներին:

«Մտածում ենք, որ մեր կառավարությունը միգուցե բանակցությունները կտանի Ռուսաստանի հետ, որ մենք հասնենք մեր աշխատանքին, մեր ընտանիքներին: Բոլորս էլ մի խնդիր ունենք, որ ուզում ենք գնալ Ռուսաստան: Մարդ կա, բիզնեսն է կորում, մարդ կա՝ երեխան է այնտեղ կամ ծնողն է այնտեղ: Ես անձամբ մարտի 13-ին եկել եմ, անձնագիրս փոխել եմ, որ պետք է հետ գնամ, ճանապարհները փակել են: Հիմա կինս, երեք երեխաներս, մայրս այնտեղ են, ես էստեղ մենակ եմ: Ես 15 տարի ապրում եմ ՌԴ-ում, բայց ցանկություն չեմ ունեցել ՌԴ քաղաքացի դառնալ»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Ինձ ասում են՝ հետ եկեք Հայաստանում ապրեք: Ես կարող եմ գալ, բայց իմ երեխան 8-րդ դասարանում է է սովորում, ու եթե հետ գանք, ես քար եմ գցելու իր ապագայի վրա: Այստեղ չկա ռուսական դպրոց: Հիմա ես ոնց 8-րդ դասարանցի երեխային բերեմ, նորից հայերեն սովորացնեմ»,-ընդգծեց նա:

Դիտարկմանը, որ խնդիրը ՀՀ կառավարության դաշտում չի, քանի որ ռուսաստանն է, որ արգելում է իրենց մուտքը Ռուսաստան, ակցիայի մասնակիցը համաձայնեց՝ նշելով. «Այո, Ռուսաստանը թույլ չի տալիս, դրա համար պետք է բանակցեն, խորհրդակցեն, որ թողնեն մենք գնանք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել