Armsport.am-ը գրում է.

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն ստացել է մարզչական արտոնագիր։ Այդ մասին հայտնում է Football Italia-ն:

Չնայած այն հանգամանքին, որ Անդրեա Պիրլոն արդեն պաշտոնապես նշանակվել է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ, 41-ամյա մասնագետին բարձր մակարդակով աշխատելու համար անհրաժեշտ էր ստանալ արտոնագիր:

Երկուշաբթի Կովերչիանոյի ֆուտբոլի ազգային կենտրոնում Պիրլոն ներկայացրեց իր գրավոր թեզը, այնուհետև անցավ բանավոր քննություն:

Պիրլոն Իտալիայի չեմպիոնի մարզչի պաշտոնում իր առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի կիրակի՝ սեպտեմբերի 20-ին, «Սամպդորիայի» դեմ խաղում:

Պիրլոն որպես ֆուտբոլիստ խաղացել է Իտալիայի ազգային հավաքականում, Բրեշիայում, Ինտերում, Ռեջինայում, Միլանում, Յուվենտուսում և Նյու Յորք Սիթիում, իսկ մինչ «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելը մարզչական փորձ չի ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել