Singapore Airlines (SIA) ընկերությունը նախատեսում է առանց վերջնակետի թռիչքներ սկսկել, որոնք կթռնեն եւ վայրէջք կկատարեն Չանգի օդանավակայանում:
Straits Times-ը հայտնում է, որ ազգային ավիափոխադրողն աշխատում է հոկտեմբերի վերջին ներքին ուղեւորների համար թռիչք դեպի ոչ մի տեղ տարբերակը գործարկելու ուղղությամբ:
SIA-ն նախատեսում է նաեւ ուսումնասիրել Սինգապուրի զբոսաշրջության խորհրդի հետ համագործակցության հնարավորությունները` թույլ տալով շահագրգիռ ուղեւորներին մասնակի վճարել այդպիսի թռիչքների համար` կառավարության կողմից տրվող տուրիստական վարկերի միջոցով:
Ակնկալվում է, որ յուրաքանչյուր թռիչքը կտեւի մոտ երեք ժամ:
Աշխարհի մի շարք ավիաընկերություններ, այդ թվում` EVA Air-ը Թայվանում, պիլոտային թռիչքներ են կատարել ոչ մի տեղ` փորձելով հաղթահարել կորոնավիրուսի համավարակի պատճառով օդային ճանապարհորդության պահանջարկի կտրուկ անկումը:
Ինչպես եւ մյուս ավիաընկերությունները, SIA-ն եւս տուժել է COVID-19-ի ազդեցությունից: SIA Group-ը, որը ներառում է նաեւ SilkAir-ի տարածաշրջանային ստորաբաժանումը եւ ցածրարժեք Scoot ավիաընկերությունը, հայտարարել էր շուրջ 4300 աշխատատեղերի կրճատման մասին, ընդ որում, ակնկալվում է, որ դա կտարածվի 2400 աշխատակցի վրա: