Netflix-ի գլխավոր տնօրեն Ռիդ Հասթինգսը հայտնել է Մեգան Մարքլի դերասանական ծրագրերի մասին: Այս մասին հայտնում է Hello-ն։
Նրա խոսքով՝ Սասեքսի դքսուհին էկրանին չի հայտնվի։ Հասթինգսը նշել է, որ Մեգան Մարքլը եւ նրա ամուսինը՝ արքայազն Հարին, զբաղվելու են պրոդյուսերությամբ: «Մենք նրանց հետ բազմաթիվ նախագծեր ունենք։ Կարծում եմ, հաջորդ տարի կլինի ամենալավ եւ ամենադիտվող կոնտենտը», - ասել է նա:
Այն մասին, որ արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը Netflix-ի հետ համագործակցության մասին են պայմանավորվել, հայտնի է դարձել սեպտեմբերի 3-ին: Պայմանագրի պայմանների համաձայն ՝ Հարիի եւ Մեգանի պրոդյուսերական ընկերությունը մի քանի տարի շարունակ վիդեոծառայության համար նկարահանելու է վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմեր եւ սերիալներ, ինչպես նաեւ ծրագրեր երեխաների համար: Արտադրության ֆինանսավորումը կապահովի Netflix-ը։ Գործարքի մանրամասները չեն հրապարակվում։