Մեղրը եւ մածունը վիտամինների, հանքանյութերի եւ այլ օգտակար տարրերի սքանչելի աղբյուր են: Բացի այդ, մածունը հագեցնում եւ մաքրում է աղիները, մինչդեռ մեղրը լավ տրամադրություն է տալիս, բարելավում է ստամոքսի եւ սրտանոթային համակարգի աշխատանքը:  Լիարժեք սննդի հետ համադրվելով` այդ մթերքները բարենպաստ են ազդում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա:  Սակայն մթերքների մնացած խմբերի սահմանափակման դեպքում սնունդը չհավասարակշռված է դառնում, ինչը կարող է բացասաբար ազդել առողջության եւ նյութափոխանակության վրա:  Հետեւեք ձեր ինքնազգացողությանը, անբարենպաստ ախտանիշների ի հայտ գալու դեպքում անցեք սովորական խնայող սննդի:  

Օր 1

Նախաճաշ. Թեյ, մեկ ճաշի գդալ մեղր՝ ընկույզի, կիտրոնի, չամիչի հավելմամբ:

Ճաշ. Ուտում ենք այն ամենը, ինչ ուտում ենք (առանց խժռելու):

Հետճաշիկ. Նարինջ կամ թուրինջ:

Ընթրիք. 1 տոկոս ճարպայնությամբ մածուն:

Օր 2

Նախաճաշ. Մեղրով թեյ:

Ճաշ, Լիարժեք:

Հետճաշիկ. Մածուն:

Ընթրիք. Մածուն:

Օր 3

Նախաճաշ. Մեղրով թեյ:

Ճաշ. Մածուն:

Հետճաշիկ. Մածուն:

Ընթրիք. Մածուն:

Օր 4

Նախաճաշ. Մեղրով թեյ:

Ճաշ. Մեղրով թեյ:

Հետճաշիկ. Մեղրով թեյ:

Ընթրիք. Մեղրով թեյ:

Օր 5

Նախաճաշ. Մածուն:

Ճաշ. Մածուն:

Հետճաշիկ. Մածուն:

Ընթրիք. Մածուն:

6-ից 10 օրերին կրկնում ենք ճաշացանկը հակառակ կարգով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել