Regionmonitor.com-ը գրում է․

Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակը բարդանում է, երկիրը կորոնավիրուսի դեպքերի առումով «լքել է կանաչ գոտին», իսկ կառավարությունը նոր սահմանափակումներ են մտցնում:

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբայան լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Վրաստանը Covid-19- ի դեպքերի առումով «լքել է կանաչ գոտին»: Եթե հուլիսի սկզբին Վրաստանում հարյուր հազար բնակչի հաշվով նոր դեպքերի ցուցանիշը 0,7 էր, ապա այսօր այն կազմում է 10,2: Սկսվում է «դեղին» նախազգուշական գոտին , երբ հարյուր հազար բնակչի հաշվով վարակվածների ցուցանիշը 10-ից 30 է:

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 87 դեպք:Վեց խոշոր քաղաքներում ՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Ռուսթավիում, Գորիում, Զուգդիդիում և Փոթիում, ուսումնական տարվա սկիզբը հետաձգվել է երկու շաբաթով ՝ մինչև հոկտեմբերի 1-ը. դպրոցականներն ու ուսանողները Վրաստանում հեռակա կսովորեն:

Կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի պատճառով Վրաստանում մտցվում են մի շարք սահմանափակումներ: Թատրոնների և կինոթատրոնների, ինչպես նաև մանկական ժամանցի կենտրոնների բացումը հետաձգվում է առնվազն մեկ ամսով ՝ մինչ նոյեմբերի 1-ը: Արգելվում է 10 և ավելի հոգու մասնակցությամբ հարսանյաց, սգո արարողությունները, հոբելյանները: Փակվել են գիշերային ակումբները:

Ինչ վերաբերում է մշակութային և սպորտային միջոցառումներին, ապա դրանք թույլատրվում են միայն բաց տարածքներում,  նման միջոցառումների մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 200 հոգին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել