Ermenihaber.am-ը գրում է․

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ եթե Թուրքիան վիճելի տարածքներից նավերը դուրս չբերի, Եվրամիությունը պետք է պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի հանդեպ։

ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայի և Հունաստանի միջև ծովային սահմանների շուրջ լարվածությունը շարունակվում է պահպանվել։

Միցոտակիսը նշել է, որ Հունաստանը կարիք ունի երկխոսության, բայց դա չի կարող լինել զենքի ուժի սպառնալիքով։

«Եթե կա ինչ որ բան, որը սպառնում է իմ երկրի անվտանգությանն ու առաջընթացին, ապա այն սպառնում է նաև ամբողջ Եվրամիության անվտանգությանն ու առաջընթացին։ Եթե Եվրոպան ցանկանում է իրականում ցույց տալ իր ախարհաքաղաքական հզորությունը, ագրեսիվ Թուրքիայի առջև զիջողականություն չպետք է ցուցաբերի»։

Ըստ Միցոտակիսի հայտարարության՝ Թուրքիան դեռ ժամանակ ունի հետքայլ անելու և պատժամիջոցներից խուսափելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել