Regionmonitor.com-ը գրում է.

Սեպտեմբերի 11-ին Իրանում մեկնարկել Է Մեջլիսի (խորհրդարանի) ընտրությունների երկրորդ փուլը:

Ընտրություններն անցկացվելու են 8 նահանգի տարբեր շրջաններում: Ընտրատեղամասերը բաց կլինեն տեղի ժամանակով 08.00-ից և մինչև 18.00: Ըստ ընտրական շտաբի՝ եթե կարիք լինի, ընտրությունների տևողությունը կերկարացնեն 1-2 ժամով: Խորհրդարանի 10 տեղի համար պայքարում է 20 թեկնածու:

Նշենք, որ Իրանի խորհրդարանի ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված էր ապրիլին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն հետաձգվել Էր սեպտեմբերի 11-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել