Խաղաղության Նոբելյան մրցանակը 2009-ին շնորհվեց Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային` «միջազգային դիվանագիտությունն ամրապնդելու և ժողովուրդների միջև համագործակցությունը ամրապնդելու համառ ջանքերի համար»:

Օբաման դեռ որևէ կերպ չէր հասցրել միջազգային խաղաղության համար որևէ բան անել, սակայն Օբամայի դիրքորոշումը` միջուկային զենքի չտարածման, միջազգային հարաբերություններում «նոր մթնոլորտ» ապահովելու և հատկապես մահմեդական աշխարհի հետ համագործակցության հարցում օգնեցին նրան ստանալու մրցանակը, ըստ էության, որպես «կանխավճար»:

Լիբերալ հանրույթը ողջունեց այս որոշումը՝ համարելով, որ նորըտիր նախագահը դեռ կապացուցի, որ արժանի է այս մրցանակին: Ըստ էության, սա նաև լիբերալ աշխարհի պատաախանն էր Բուշի «պատերազմող» վարչակազմին:

Օրեր առաջ Նոբելյան մրցանակի առաջադրվեց նաև Թրամփը Իսրայելի և Էմիրություների միջև հաշտեցման համաձայնագիր բանակցելու համար: Սա իրապես պատմական ձեռքբերում էր, և, վստահաբար, Թրամփն այստեղ առավել գործ է արել, քան Օբաման: Սակայն հարց է, թե արդյո՞ք լիբերալ հանձնաժողովը կքվեարկի Թրամփին մրցանակ շնորհելու օգտին, թե՞ հաշվի կառնվեն վերջինիս հակագլոբալիստական և ոչ լիբերալ աշխարհայացքը և դիրքորոշումը: Ինչևէ, հանձնաժողովին ծանր որոշում է սպասվում:

Մերժելով Թրամփին՝ հանձնաժողովն, ըստ էության, չի գնահատի այդ կարևոր ձեռքբերումը, միաժամանակ չի կարող հիմնավորել, թե ինչու Օբաման ստացավ մրցանակ «ոչ մի բանի» դիմաց, իսկ Թրամփը, որ միակ նախագահն է վերջին 30 տարիների ընթացքում, որ որևէ պատերազմ չի նախաձեռնել, մրցանակ չի ստանում: Իսկ տալով մրցանակը Թրամփին՝ հանձնաժողովը շատ ծանրակշիռ նվեր կշնորհի Թրամփին ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել