Ռուսական «ԱվտոՎԱԶ» ընկերությունը սկսել է Lada 4x4 մակնիշի ամենագնացի նոր հատուկ տարբերակի արտադրությունը:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, այսօր գործարանից դուրս են եկել Black անվանումը ստացած մոդելի առաջին 10 օրինակը՝ երեքդռնանի և հինգդռնանի տարբերակներով: Ձեռնարկությանը մոտ կանգնած աղբյուրների տվյալներով՝ նորագույն մոդելը ստանդարտ ամենագնացից տարբերվում է հատուկ զարդանախշով, գործարանային մգեցված ապակիներով և մետաղական գույնի անվահեծերով:
Սրահը պատված է առավել որակյալ նյութերով և ներկայանում է ամբողջովին սև, այդ թվում՝ և առաստաղը:
Ուժային համակարգն անփոփոխ է մնացել: Մեքենան համալրվել է 1.7 լիտր աշխատանքային ծավալով շարժիչով, որի հզորությունը կազմում է 83 ձիաուժ: Նորագույն Lada-ի գինը դեռևս հայտնի չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել