Ընկույզի և մեղրի օգտակարության մասին վաղուց է հայտնի:
Այս երկու բաղադրիչների համադրությունը հրաշալի համ ունի և գերազանց է ազդում ուղեղի աշխատանքի վրա:
Բաղադրությունը
- Ընկույզ՝ 100 գ
- Մեղր՝ 2 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
1. Ընկույզը պետք է մանրացնել, որովհետև այն առանց մանրացնելու լավ չի մարսվում ստամոքսում: Որպեսզի նրա մեջ առկա բոլոր օգտակար տարրերը ամբողջովին յուրացվեն օրգանիզմի կողմից, անհրաժեշտ է ընկույզը փոշու վերածել բլենդերի կամ սրճաղացի միջոցով և խառնել մեղրին:
Խառնուրդը օգտագործել օրը երեք անգամ՝ ուտելուց 15 րոպե առաջ:
2. 2 բաժին ընկույզը խառնել 1 բաժին մեղրին, լցնել ապակե տարայի մեջ: Օգտագործել օրական երեք անգամ՝ ուտելուց առաջ, 1 ճաշի գդալ: Շատ կարևոր է, որ ընկույզը լավ ծամեք, հակառակ դեպքում այն ամբողջովին չի յուրացվի օրգանիզմի կողմից:
Խառնուրդի օգտակարությունը
1. Բարձրացնում է դիմադրողականությունը
Խառնուրդի մեջ առկա յոդը, վիտամինները և միկրոէլեմենտները թույլ են տալիս պայքարել զանազան վարակների դեմ:
2. Հիվանդությունից հետո արագ վերականգնում է օրգանիզմը:
Բժիշկները խորհուրդ են տալիս ամեն օր օգտագործել այն նույնիսկ սրտի կաթվածից հետո: Ընկույզի մեջ առկա մագնեզիումը լայնացնում է անոթները:
3. Ամրացնում է սիրտ-անոթային համակարգը
Երկաթը, պղինձը, կոբալտը, ցինկը և վիտամին B6-ը օգնում են արյան մեջ էրիթրոցիտների՝ նոր բջիջների առաջացմանը:
4. Բուժում է անեմիան
Եթե դուք պարբերաբար օգտագործեք խառնուրդը, անեմիան ձեզ չի սպառնա:
5. Լավացնում է նյութափոխանակությունը
Բջջանյութի մեծ քանակությունը ընկույզի մեջ օգնում է նյութափոխանակության ակտիվացմանը:
6. Ակտիվացնում է գլխուղեղի աշխատանքը
B վիտամինի մեծ քանակության առկայությունը խառնուրդի մեջ օգնում է ուղեղի աշխատանքին:
Համարվում է, որ ամենաառողջարար ընկույզը բարակ կեղևով ընկույզն է: