Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հատուկ շրջաբերական է ուղարկել 81 նահանգների նահանգապետարաններ՝ կապված կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումների հետ։

Առաջնորդվելով երկրի առողջապահության նախարարության խորհուրդներով և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով՝ երկրում գործող բոլոր բացօթյա և փակ տարածքներում, ընդհուպ մինչև ծովափերում և զբոսայգիներում (բացառությամբ բնակարանների) քաղաքացիներն այսուհետև պարտավոր կլինեն բժշկական դիմակ կրել։

Սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով արգելվում է հանրային տրանսպորտում կանգնած ուղևորների երթևեկությունը։ Իսկ մետրոյի, տրամվայի և նման փոխադրամիջոցներում, որտեղ ուղևորների համար նախատեսված նստարանները շատ քիչ են, առողջապահական հաստատությունների կողմից կսահմանվի կանգնած ուղևորների առավելագույն թույլատրելի թիվը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել